Թե ինչպես է Թուրքիան վերահսկում Ադրբեջանի զինված ուժերը

Թե ինչպես է Թուրքիան վերահսկում Ադրբեջանի զինված ուժերը

Ադրբեջանական բանակում թուրք հրահանգիչների, հրամանատարների և հատուկ պատրաստվածություն անցած զինվորականների առկայության մասին տեղեկությունները հետզհետե ավելի բացահայտ են դառնում` չեզոքացնելով ադրբեջանական քարոզչամեքենայի այն թեզը, իբր հայկական պետությունների դեմ ռազմական գործողություններում թուրք զինվորականները որևէ դերակատարում չունեն։

Times.am-ին հայտնի են դարձել նոր տեղեկություններ, համաձայն որոնց թուրքական բանակի շուրջ 50 հրահանգիչներ` բրիգադի գեներալ Նեվզատ Թաշդելերի հրամանատարությամբ այսօր գործում են Ադրբեջանում։ Նրանցից երկուսը` Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականների կարգավիճակում են։ Մեկը նույն գործառույթն է իրականացնում Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբում։ Երկուական թուրք հրահանգիչներ աշխատում են Ադրբեջանի բոլոր զորատեսակների հրամանատարական կազմի հետ։ Եւս 5 հրահանգիչ` ծառայում են ադրբեջանական հատուկ նշանակության զորքերում։

Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ Ադրբեջանի բանակն ամբողջությամբ գտնվում է Թուրքիայի փաստացի վերահսկողության ներքո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում